տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ առաջին անգամ վերջին 6 տարում թույլատրել է հում նավթի արտահանումը դեպի...

ԱՄՆ առաջին անգամ վերջին 6 տարում թույլատրել է հում նավթի արտահանումը դեպի Եվրոպա

185
0

400_F_29832481_U8PhyCg4e9OqELcG4mOdGKQZm4pq7zhR

ԱՄՆ կառավարությունը թույլատրել է ընկերություններին հում նավթ արտահանել Եվրոպա: Վերջին 6 տարիներին ամերիկյան ընկերությունները նման գործարքներ չէին իրականացրել: Առևտրի նախարարությունը 2 արտոնագիր է տրամադրել Մեծ Բրիտանիա և Իտալիա նավթ արտահանելու համար:

Ընդհանուր առմամբ` բոլոր առաքումների ընդհանուր գումարը կկազմի 7 մլրդ դոլար: Ավելի վաղ, ԱՄՆ-ի առևտրային պալատը կոչ էր արել պետությանն ամբողջությամբ հանել արտահանման արգելքը: Լոբբիստական այլ կազմակերպություններ նախկինում նույնպես դիմել են իշխանություններին նման խնդրանքով:

ԱՄՆ-ից նավթի ազատ արտահանումն արգելվել էր 1975 թվականին, որպեսզի հնարավոր լիներ մեծ պաշարներ կուտակել երկրի ներսում և թույլ չտալ գների բարձրացում: Ներկայում ԱՄՆ-ն ավելի է մեծացնում նավթի արդյունահանումը երկրի ներսում և թուլացնում է կախվածությունն արտաքին շուկաներից:

Անցած տարի ԱՄՆ-ում օրական արդյունահանվել է 7,5 մլն բարել նավթ, ինչը մեկ միլիոնով ավել է 2012-ի ցուցանիշից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here