Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը գլխուղեղի կաթված է ստացել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ 66-ամյա շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ Նահայան երեկ գլխուղեղի կաթված է ստացել, որից հետո նրան վիրահատել են։
Այժմ ԱՄԷ-ի նախագահի վիճակը կայուն է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։