տուն Լուրեր ԱԺ պատգամավորները ևս դժգոհում են անցյալ ամսվա գազի վճարից

ԱԺ պատգամավորները ևս դժգոհում են անցյալ ամսվա գազի վճարից

382
0

AJ (1)

Հունվար ամսվա սկզբին, դեռ տոները չավարտած, հասարկությունը  շոկի մեջ ընկավ, երբ եկավ սպառած գազի գումարը վճարելու ժամանակը: Քաղաքացիները դժգոհում էին, որ այս անգամ անհամեմատ ավելի են վճարել գազի սպառման համար, սակայն չեն կարողացել տանը տաք ջերմաստիճան պահովել: Գյուղերում շատերը հրաժարվել են գազով տունը տաքացնելուց և անցել են ավանդական վառարաններին: Մենք փորձեցինք ճշտել, թե որքան են վճարել անցյալ ամիս Ազգային Ժողովի պատգամավորները: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն օրինակ վճարել էր 39 000 դրամ, բայց անցյալ տարվա համեմատ գումարը ավել է կազմելˋ կապված եղանակային պայմանների հետ. «Ես վճարել եմ 39 000 դրամ, սակայն տունը, որը ջեռուցվել է փոքր է և պատերն էլ հաստ են: Անցյալ տարվա համեմատ գումարը մի փոքր ավել է կազմելˋ  ցուրտ եղանակի հետ կապված»,-ասաց տիկին Աճեմյանը:

Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ևս դժգոհ է գազի գներից և համոզված է, որ այս տարի  ավել են վճարել  սպառած գազի դիմաց: Դեկտեմբերի համար պատգամավորը վճարել է 79 000 դրամ. «Այս տարվա գազի վճարը իհարկե տարբերվում էր: Ես վճարել եմ 79 000 դրամ»,-ասաց պարոն Բաբայանը:

Իսկ հասարակությանը խնայողության կոչ անող ՀՀԿ-ական  Գալուստ Գրիգորիչը ոչ մի կերպ չէր պատասխանում մեր զանգերին։ Ամենայն հավանականությամբ, նա հետևում է սեփական խորհրդին և խնայում է հեռախոսի մարտկոցն ու քաղաքացիների նյարդերը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here