տուն Քաղաքական Միջազգային ԱԵԼ-ի ղեկավարը դժգոհ է «Ժնև-2» համաժողովի առաջին փուլի արդյունքներից

ԱԵԼ-ի ղեկավարը դժգոհ է «Ժնև-2» համաժողովի առաջին փուլի արդյունքներից

91
0

EGYPT-GERMANY-DIPLOMACY-20110419-104415

Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև Ժնևում կայացած բանակցությունների առաջին փուլն անցել է ոչ այնքան հաջող, քանի որ որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին։

«Ոչ մի համաձայնություն չի կնքվել, որը կարող էր փոխել իրավիճակը Սիրիայում։ Ժնևում կայացած բանակցությունների առաջին փուլում սիրիական կողմերը նախապատվությունը տվել են այլ հարցերի. Դամասկոսը, նախ և առաջ, պնդում էր, որ հարկավոր է պայքարել Սիրիայում գործող ահաբեկիչների դեմ, իսկ ընդդիմադիրները, առաջին հերթին, առաջարկում էին լուծել անցումային կառավարության խնդիրը։

Հույս ունեմ, որ հաջորդ փուլի ընթացքում կողմերը համաձայնության կգան գոնե մի հատվածում կրակը դադարեցնելու շուրջ, ինչպես նաև կհամաձայնեցնեն մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը», — նրա խոսքերն է փոխանցում EFE-ն։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here