տուն Լուրեր ХХ դար. Հայաստան՝ դժոխքի յոթ օրը… ֆիլմը «Ռոսիա-Կուլտուրայի» եթերում (տեսանյութ)

ХХ դար. Հայաստան՝ դժոխքի յոթ օրը… ֆիլմը «Ռոսիա-Կուլտուրայի» եթերում (տեսանյութ)

140
0

«Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքը այսօր ցուցադրել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «ХХ դար.  Հայաստան՝ դժոխքի յոթ օրը…» վավերագրական ֆիլմը։

«Այդ կադրերը միայն հազարերորդական մասն են այն ամենի, ինչ կատարվել էր երկրաշարժի գոտում։ Սակայն դրանք միայն առաջին կադրերն են։ Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երեւանում դեռ չգիտեին` ի՛նչ է կատարվել, այստեղ էլ մարդիկ մինչեւ վերջ չէին կարողանում հասկանալ՝ միայն իրե՞նց հետ է տեղի ունեցել աղետը, թե՞ ամբողջ աշխարհում է այդպես»,- նախքան ֆիլմի ցուցադրությունը,  նախաբանի խոսքով սկսում է «Վրեմյա»-ի հաղորդավար Ալեքսանդր Տիխոմիրովը։

«ХХ դար.  Հայաստան՝ դժոխքի յոթ օրը…» վավերագրական ֆիլմն առաջին անգամ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստաալիքով ցուցադրվել է 1989 թվականին։