տուն Լուրեր Որևէ հղի կին չպետք է տուժի. Հովիկ Աբրահամյան

Որևէ հղի կին չպետք է տուժի. Հովիկ Աբրահամյան

130
0

Hovik-Abrahamyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ «Ժամանակավոր անաշախատունակության մասին» օրենքի փոփոխություններին և դրա շուրջ բարձրացած դժգոհություններին հղիների շրջանում:

«Բազմաթիվ դժգոհություններ կան այս օրենքի շուրջ: Ամեն ինչ պետք է անենք, որ որևէ հղի կին չտուժի: Սա ընդունեքˋ որպես հիմք: Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Սա պետք է հաշվի առնենք»,-ասաց վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Նախարարը ասաց, որ հանրային քննարկումների ժամանակ, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել, բավականին լավ առաջարկներ են հնչել:

«Եթե ներկայացնենք այդ առաջարկությունները, ես դրանք բավականին արդյունավետ եմ համարում: Վերջնականապես նախագծի տարբերակը եկող շաբաթ Ձեզ կներակայացնենք»,-ասաց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ըստ նախարարության ներկայացրած օրինագծիˋ աշխատող հղիների հետծննդյան նպաստը կրճատվելու է, որպեսզի այդտեղից փոխհատուցվի չաշխատող հղիների նպաստը: