Звезда հեռուստաալիքի եթերում քաղաքական թոք-շոուի ժամանակ թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը հարձակվել է ծագումով հայ ռուսաստանցի փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
«Ես ցանկանում եմ հանգստացնել ծագումով հայ և սիրիացի թուրքատյաց փորձագետներին, ովքեր նվազեցնում են Թուրքիայի դերը»,- ասել է Ֆուադ Աբբասովը և հարձակվել փորձագետներ Սարգիս Ծատուրյանի, Գևորգ Միրզայանի և սիրիացի լրագրող Աբաս Ջումայի վրա:
Աբբասովը փորձել է նաև հարվածել Ծատուրյանին, սակայն նրա գործընկերները կանգնեցրել են նրան: