Ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանն, Araratnews.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԵԿՄ 10-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց.
«Էդ ո՞վ ա, որ ես դրա ասածը մեկնաբանեմ: Նա նախագահ չի, սովորական գող ա, ես գողերի ասածը չեմ մեկնաբանում: Ժողովրդի ձայները գողացած, փողերը թալանող, գողությունների վրա լռող: Մենք՝ ազատամարտիկներս, ազնիվ, պարկեշտ մարդիկ ենք, ամեն գողի ասածը մեկնաբանելով մեծ կարևորություն կտանք դրան: Չկա էդպիսի նախագահ էս երկրում, սովորական հանցագործ ա: Մեկնաբանելու ոչինչ չկա»:
Սուրեն Սարգսյանը ամոթ է համարում Սերժ Սարգսյանի ասածները մեկնաբաները. «Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը, որ ասում ա «Кто этот пострадавший»: Նա կռվի դաշտում չի եղել ու հանկարծ էդ մարդը ինչ-որ բանից ա խոսում ու մենք էլ պիտի դրան պատասխանենք, բա ամոթ չի՞: Մի բան ապացուցվեց էդ օրը, որ երկրապահ կամավորականների միությունը պղծվեց վերջնականապես: Չի կարող երկրապահը, կռվողը աչք փակել երկրում կատարվող թալանի, սահմանադրական կարգի խախտման, գողության վրա: Էնտեղ բացի մի քանի ազնիվ տղերքից հիմնականում հացկատակներ էին, ովքեր Սերժին խուտուտ էին տալիս, կամ Սերժն էր խուտուտ տալիս, իրենք ծիծաղում էին»,- եզրափակեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ ԵԿՄ 10-րդ համագումարին Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր, որ այսօր մեր երկրի համար կարևոր է, որ երկրապահի ձայնը միշտ լսելի լինի.«Մինչդեռ այսօր լսելի են առանձին անհատների նվնվոցները տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, եւ հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ եւ ինչքան արյուն է թափել, մենք նաեւ շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»: