Նորվեգացի ֆուտբոլիստ Յորգեն Յալանդը հայտարարել է, որ ինքը մասնակցել է պայմանավորված խաղերի, երբ հանդես է եկել Կազանի «Ռուբինում»: 36-ամյա ֆուտբոլիստը հարցազրույց է տվել նորվեգական լրատվամիջոցներին` հարուցելով սկանդալ: Նորվեգացին Կազանում խաղացել է 2005-2006 թվականներին:
«Ես դա զգացել եմ մարզադաշտում որպես ֆուտբոլիստ, սակայն չգիտեմ, թե ով, ում և ինչքան է վճարել: Իհարկե, լինում է, երբ մրցավարը սխալվում է, սակայն երբ դա տեղի է ունենում համակարգված կերպով խաղից խաղ, ամեն ինչ ակնհայտ է դառնում», — ասել է նա:
Ավելի վաղ նորվեգացի ևս մեկ ֆուտբոլիստ` Էրիկ Հագենը հայտարարել էր , որ խաղալով «Զենիթում»` ինքը նույնպես մասնակցել է պայմանավորված հանդիպումների: