Պետերբուրգցի ձեռնարկատերերի կողմից հիմնված «Ներդրումային-ագրարային հիմնադրամ»-ը նախատեսում է էկոկենտրոններ հիմնել ՌԴ Նովգորոդի շրջանում և Հայաստանում:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այնտեղ էկոգյուղը կառուցվելու է Սևանի մոտ, Ծովազարդ գյուղի հարևանությամբ ընկած 20 հեկտարի վրա: Այս հատվածում ընկերությունն արդեն միրգ ու բանջարեղեն է աճեցնում»,- գրում է КоммерсантЪ-ը և մանրամասնում, որ էկոգյուղը կունենա 10 քոթեջ, որը նախատեսված կլինի 100-150 մարդու համար: Բացի այդ կհիմնվի Spa կենտրոն:
Նախագծի նպատակը զբոսաշրջիկների ներգրավման միջոցով սեփական գյուղմթերքի իրացումն է: