տուն Քաղաքական Միջազգային Մինչև շաբաթվա վերջ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ

Մինչև շաբաթվա վերջ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ

120
0

1364560

Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, ով ուղեկցել է Կիև մեկնող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին։

«Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն մինչև ընթացիկ շաբաթվա վերջ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ է կիրառելու ՌԴ-ի նկատմամբ», — նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր. «Մենք պարզապես չենք քննարկում պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Ամենայն հավանականությամբ, մենք կգնանք այդ քայլին»։