Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ր Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց ու կանանց հատվածներում խաղարկվում էին առաջին տուրի պարտիաները:
Մրցաշարի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մեր երկու հավաքականներն էլ վստահ հաղթանակի են հասել: Ընդ որում, երկու դեպքում էլ գրանցվել է ջախջախիչ հաշիվ: Ահա և արդյունքները՝
Տղամարդիկ
Հայաստան – Ճապոնիա 4-0
Սարգսյան – Նանջո 1-0
Կոջիմա – Մովսիսյան 0-1
Հակոբյան – Վատանաբե 1-0
Ավերբուխ– Քոթանջյան 0-1
Կանայք
Հայաստան – Գվատեմալա 4-0
Մկրտչյան – Սոտոմայոր 1-0
Մազարիեգոս – Գալոյան 0-1
Կուրսովա – Մենկոս 1-0
Ֆիգուերո – Սարգսյան Շ. 0-1