83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:
Մոսկվայի նախկին քաղաքապետը մահացել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Բուժհաստատությունում Լուժկովին սրտի վիրահատություն են արել, որի ընթացքում էլ մահացել է:
Յուրի Լուժկովը ծնվել է 1936թ–ի սեպտեմբերի 21–ին Մոսկվայում։ Նա եղել է ՌԴ մայրաքաղաքի երկրորդ քաղաքապետը 1992թ–ի հունիսի 6–ից և պաշտոնավարել 18 տարի։ Նրան աշխատանքից ազատել են 2010թ–ի աշնանը` «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վստահությունը կորցնելու պատճառով»։
Լուժկովը սերտ կապերի մեջ էր հայերի հետ։ Մեծ ավանդ է ունեցել Մոսկվայում հայկական եկեղեցական մեծ համալիրի կառուցման գործում։ Նա հաճախ էր լինում Հայաստանում։