տուն Քաղաքական Միջազգային Իրաքում գրոհայինները պատանդ են վերցրել քաղաքապետարանի աշխատակիցներին

Իրաքում գրոհայինները պատանդ են վերցրել քաղաքապետարանի աշխատակիցներին

110
0

Iraqi security personnel are seen at the site of a bomb attack in Kirkuk

Իրաքում գրոհայինները պատանդ են վերցրել մայրաքաղաք Բաղդադից 125 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Սամարրայի քաղաքապետարանի աշխատակիցներին։ Հաղորդում է BBC-ն։

Թե որքան մարդ է այժմ գտնվում շենքում, առայժմ հայտնի չէ։ Ոստիկանության տվյալներով՝ գրոհայինները գրավել են շենքն այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը պարթեցրել է ինքն իրեն քաղաքային խորհրդի մուտքի մոտ։

Պայթյունի հետևանքով առնվազն 24 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ քաղաքային խորհրդի պետի տեղակալը։