տուն Uncategorized Գեղասահքի ազատ ծրագրից առաջ փոխվել են դատավորները.USA Today

Գեղասահքի ազատ ծրագրից առաջ փոխվել են դատավորները.USA Today

151
0

2695004

Ինչպես նշում է USA Today հրատարակությունը, Սոչիի օլիմպիադայում գեղասահքի՝ կանանց ազատ ծրագրի մրցաշարից առաջ դատավորների ւազմում տեղի է ունեցել երկու փոփոխություն. Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի դատավորներին փոխարինել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի դատավորները։
Ռուսաստանի դատավորը՝ Ալլա Շեխովցեվան, ՌԴ գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Վասիլի Պիսեեւի կինն է։ Իսկ ուկրաինացի դատավոր Յուրի Բալկովը՝ 1 տարով որակազրկվել է 1998 թ. Նագանոյի օլիմպիական խաղերի ժամանակ՝ պարային զույգերի գնահատականների արդյունքների վրա ազդելու փորձի համար։

Հիշեցնենք, որ երեկ, գեղասահքի կանանց ազատ ծրագրի մրցումներում ոսկին նվաճեց ռուսաստանցի Ադելինա Սոտնիկովան, երկրորդը՝ հարավկորեացի գեղասահորդուհի Յու-Նա Կիմը, ով առաջատարն էր կարճ ծրագրում։