տուն Հասարակություն Իրավական Բացահայտվել է երկու անձի դանակահարության դեպքը. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Բացահայտվել է երկու անձի դանակահարության դեպքը. 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է

593
0
դանակահարություն

Հուլիսի 21-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում:

Քիչ անց ոստիկանությունում ստացվեցին նաև հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։

Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում էր։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20:15-ին Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ոստիկանների գործողությունների արդյունքում պարզվեց նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը. Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ էր։ Ժամը 21:20-ին նա հայտնաբերվեց Կրիվոյի փողոցում և հասակակից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: