Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպումը:
Ինչպես տեղեկանում ենք aliq.ge-ից, Դավիթ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է երեք երկրների ոլորտային գործակալությունների հատուկ գործողությունները: Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներին կընդունի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև համագործակցության ձևաչափը ստեղծվել է 2012 թվականին: Նախորդ հանդիպումը կայացել էր Ստամբուլում, 2018 թվականի աշնանը: