տուն Լուրեր «Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մասին ահազանգը կեղծ էր

«Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մասին ահազանգը կեղծ էր

109
0

zvartnoc

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից, 2016 թվականի մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։

Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ ՀՀ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում մարտի 25-ին  հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: