տուն Լուրեր «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը շատ ամուր է, պետք չէ այն քանդել. Դմիտրի...

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը շատ ամուր է, պետք չէ այն քանդել. Դմիտրի Ադբաշյան

106
0

5

Այսօր Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի գծագիրը գծելու առաջ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, ապա նոր այն կառուցվել է. «Շենքը կլոր է, ու կան 14 ինքնաթիռի համար կայաններ, ինքնաթիռի չափսի հետ այդ 14 թիվը կապ չունի, ուզում ես՝ կես կիլոմետրանոց օդանավով գնա, կարող է այնտեղ կանգնի: Շենքի աշտարակն այնպես է հաշվարկված, որ բարձրությունն ուղիղ 61 մետր է եւ մտնում է սահմանափակումների մեջ: Այնպես են ընտրել այդ թիվը, որ վերևում նստած դիսպետչերն իր աչքով ամբողջ հորիզոնը կարող է տեսնել ու կառավարել բոլոր գործընթացները, որոնք կատարվում են օդանավի հետ թռիչքի ժամանակ»։

Նա ցավով արտահայտվեց Զվարթնոց» օդանավակայանի ներկայիս ճակատագրի մասին. ««Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը բոլորիս համար շատ ցավալի հարց է, այդ շենքի մեջ շատ գաղափարներ են հաշվի առնված, որոնք այս նորակառույց շենքում հաշվի չեն առել»։ Սակայն նշեց նաեւ թերությունների մասին, որ այն նախատեսված էր միայն խորհրդային միության ներքին թռիչքների համար, հաշվի չեն առնվել մաքսատան և որոշակի այլ հաստատություններին տարածքներ հատկացնելը, ոինչի հետեկանքով էլ շենքը չի չի համապատասխանում միջազգային օդանավակայանների պահանջներին:

Սակայն Ադբաշյանը նկատեց, որ շենքը շատ ամուր է, քանի որ ի սկզբանե շատ հանգամանքներ հաշվի առնվելով է կառուցված  եղել, եւ այն ունի բոլոր հնարավորությունները տասնապատիկ էժան գնով հարմարեցնել ամենաժամանակակից պահանջներին, եւ շատերն անգամ  պատրաստ են անվճար մասնակցել այդ շենքի վերականգնման տեխնոլոգիաների մշակմանը»:

Դմիտրի Ադբաշյանը հորդորեց իշխանություններին, որ վերջնական որոշում ընդունեն կլոր շենքին ձեռք չտալու համար, մինչեւ կգան ավելի խելոք մարդիկ եւ լուծումներ կառաջարկեն շենքը միջազգային ստանդարտներին հարմարեցնելու համար։