Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսն իր նոր` Heavy Entertainment Show ալբոմի Party Like a Russian երգի տեսահոլովակում ռուս օլիգարխ է «դարձել»: Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն:
Ինչպես հայտնում է The Sun-ը, երգիչը հայտարարել է, որ տեսանյութի հրապարակումից հետո կխուսափի այցելել Արևելյան Եվրոպա:
Տեսահոլովակում բրիտանացի երգիչն Ուիլյամսը երգում է բալետի պարուհիների ուղեկցությամբ, փորձում ռուսական խոհանոցի ուտեստներն ու ռուսերենով գոռում՝ Спасибо:
Նշենք, որ տեսանյութի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: