տուն Լուրեր Զսպվածության կանոնները խախտված են. ամեն ինչ ասվելու է. ԲՀԿ-ն արձագանքում է

Զսպվածության կանոնները խախտված են. ամեն ինչ ասվելու է. ԲՀԿ-ն արձագանքում է

193
0

Tigran Urikhanyan

Սերժ Սարգսյանի՝ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած ելույթը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը որակում է որպես  ապաքաղաքական «ռազբորկա» հիշեցնող խոսակցություն:

«Այլևս ամեն ինչ ասվելու է, արվելու է, և հանուն էթիկայի որոշ զսպվածության կանոնները խախտված են»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Մամուլի խոսնակը հարկ համարեց հիշեցնել, որ Հիտլերն էլ էր ինտելեկտուլ, զարգացած անձնավորություն, որը կոտորեց շուրջ 40 մլն մարդ երկրագնդի վրա. «40 թիվը մեզ համար էլ է խորհրդանշական. աղքատությունը մեր երկրում հասնում է 40 տոկոսի: Ինչքա՞ն մարդիկ են լքել և շարունակում են լքել երկիրը, ի՞նչ վիճակում են հացի կարիք ունեցող մարդիկ, դա ուղղակի հռետորական հարց է, իսկ կարեկցելու, ողորմած լինելու և պատասխանատվություն կրելու համար նախ պետք է սիրտ ու հոգի ունենալ ի տարբերություն ոմանց»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը: