տուն Լուրեր Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ

Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ

106
0

dataranN զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանը և Օվսաննա Ադամյանը մեղադրվում են  զգալի չափով պարենամթերք յուրացնելու համար։

Այդ մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։

Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապրիլի 4–ին նա, աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղեցնելով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության  է եկել պայմանագրային զինծառայող Օվսաննա Ադամյանի հետ  և յուրացրել  զգալի չափի պարենամթերք,  իսկ Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը նա զբաղեցնելով նույն զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մհեր Զարոյանի հետ, յուրացրել է զգալի չափի պարենամթերք։

Ադամյանին և Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում։