Մայիսի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում կոտրել են ամառանոցներից մեկի պատուհաններն ու դուռը եւ գողություն կատարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գողացել են սառնարանը, ապամոնտաժել եւ գողացել շինության մուտքի դուռն ու պատուհանը, իսկ բակից՝ անվասայլակ:
Հունիսի 3-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի եւ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա Հրանտ Հ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հրանտ Հ.-ն կալանավորված է:
Քննությունը շարունակվում է: