տուն Լուրեր Զոհված զինծառայողը մի քանի ամսից զորացրվելու էր. նոր մանրամասներ

Զոհված զինծառայողը մի քանի ամսից զորացրվելու էր. նոր մանրամասներ

90
0

7f80697d591f0b4d28b078ff19481ae1-zinvor-sniper6001328541729999-588x30813

Այս գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավրշյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից էր: Համայնքապետ Հրաչիկ Սալնազարյանը Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  Սիմոն Ճավռշյանը մի քանի ամսից զորացրվելու էր: Նրա խոսքով, զոհված զինծառայողը ընտանիքի կրտսեր որդին էր, ուներ ավագ եղբայր: «Սիմոնը 20 տարեկան էր: Հիմա իրենց տանը միայն մայրն ու տատիկն են ապրում»,- ասաց գյուղապետը:

Հրաչիկ Սալնազարյանի փոխանցմամբ, զոհված զինծառայողի հայրն ու ավագ եղբայրը գտնվում են արտերկրում՝ մեկնել են արտագնա աշխատանքի:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Հավելենք, որ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն: