ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության «02» շաբաթաթերթի տնօրեն Աննա Ասլանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Արփինե Թումասյան-Տեփանոսյանը երբեք չէր պատկերացնի, որ կգա մի օր, որ կկրի ոստիկանի համազգեստ, բայց ՈՍՏԻԿԱՆԻ ԳՈՐԾԸ պետք էր շարունակել ու շարունակել պատվով՝ վստահ ենք, որ մեր զոհված գործընկեր Յուրիի կինը ոչ միայն պատվով կշարունակի ամուսնու կիսատ գործը, այլ՝ մեծ պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ կկրի ոստիկանի համազգեստը…
Սիրելի Արփինե, բարի գալուստ ոստիկանական մեծ ընտանիք…
*************
Այսօր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ հանձնեց մեր զոհված գործընկեր Յուրի Տեփանոսյանի կնոջը՝ Արփինե Թումասյան- Տեփանոսյանին»:
Լուսանկարը Յուրի Տեփանոսյանինն է:
Հիշեցնենք՝ խոսքը ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի գնդակից սպանված Յուրի Տեփանոսյանի կնոջ մասին է: