տուն Լուրեր Զոհրաբյանին անհանգստացնում են «անհայտ» ներդրողները

Զոհրաբյանին անհանգստացնում են «անհայտ» ներդրողները

83
0

arm143377217512

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում «Ողջիի, Փուխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև` ԶՊՄԿ ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ, խոսելով ներդրումների մասին, նշեց, որ ցանկալի կլիներ՝ ներդնողների շրջանում լուրջ մարդկանց տեսնել:

Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ ներդրող կոմբինատներից մի քանիսին՝ նշելով, որ դրանք չպետք է կարծրացած լինեն. «Հարց է առաջանում, թե ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել ներդրողների համար,  որի դեպքում գուցե շատ լուրջ մարդիկ ևս ցանկություն հայտնեին մասնակցելու այս ազգանվեր գործի և երկիրը թափոններից ազատելու գործով զբաղվեին: Ասել միայն, որ ծրագրում նշված ներդնող ընկերությունների հետևում լուրջ մարդիկ են կանգնած, ճիշտ չէ, հատկապես, երբ մենք պատկերացում չունենք, թե որտեղից են գալիս այդ կազմակերությունների ֆինանսները և ինչ ծագում ունեն դրանք : Նման գործերի հետևանքով մենք բազմիցս հայտնվել ենք քանդված տաշտակի առաջ»,-նկատեց Զոհրաբյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ  առանց նախապես պարզելու, թե ով է կատարում ներդրում, ծրագրի հետագա գործունեությունը վտանգվում է, քանի որ երբեք չես կարող ասել, թե վաղը այդ ներդրողը ծրգարի համար ինչ ընթացք կցանկանա տեսնել: