ՊՍԺ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այս ամառ կարող է վերադառնալ իտալական «Միլան»:
Երեկ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել «Միլանի» ներկայացուցիչների հետ այդ ակումբի գրասենյակում: Հայտնի է նաև, որ անձնական շփման ժամանակ Իբրահիմովիչը համաձայնություն է տվել ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին՝ հաջորդ մրցաշրջանում «Միլանում» խաղալու վերաբերյալ:
Առաջիկայում Գալիանին բանակցություններ կսկսի ՊՍԺ-ի ղեկավարության հետ: Սպասվում է, որ շվեդ ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ: