տուն Լուրեր Զինվորը միշտ ուժեղ է լինում, երբ թիկունքն ամուր է. Շարմազանովը համախմբման կոչ...

Զինվորը միշտ ուժեղ է լինում, երբ թիկունքն ամուր է. Շարմազանովը համախմբման կոչ է անում

71
0

sharmazanov_26

ՀՀ-ն ունի մի շարք չլուծված խնդիրներ, մինչդեռ առաջնայինը զինվորների առողջության հարցն է: Անդրադառնալով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկինˋ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Որևէ մեկը երկրից իջեցված մանանայի նման անկախություն չի տվել մեզ: Մենք պետք է գիտակցենք, որ մեր անկախության գլխավոր գրավականը զինվորներն են, ուստի  նրանց առողջության հարցն առաջանահերթ է: Ի վերջո, եթե չես ուզում կերակրել ուրիշի բանակը, պետք է քոնի մասին հոգ տանես»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով բանակի կոնտեքստում իշխանություններին քննադատելունˋ Շարմազանովն ընդգծեց, որ իշխանություններին կարելի է և պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանությունն ու հայրենիքը:

«Եկեք չանենք այն ամենն, ինչ մեր թշնամուն է ձեռնտու: Ո՞ւր ենք հասնելու համընդհանուր սենսացիայի ու  լայքերի հետևից ընկնելով: Մեր դժբախտության պատճառը միշտ եղել է այն, որ մենք միասնական չենք եղել»,-նկատեց նա:

Իր խոսքը եզրափակելովˋ Շարմազանովը կոչ արեց համախմբվել գոնե բանակի հարցումˋ շեշտելով, որ զինվորը միշտ ուժեղ է լինում, երբ թիկունքն ամուր է:

 

Վարդուհի Ստեփանյան