Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը ծանր կայուն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Հոսպիտալից աղբյուրին տեղեկացրել են նաև, որ զինվորներն այս պահին գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: