տուն Լուրեր Զինվորական ավտոմեքենայի վթարի պատճառները պարզելու համար քննություն է տարվում. ՔԿ

Զինվորական ավտոմեքենայի վթարի պատճառները պարզելու համար քննություն է տարվում. ՔԿ

65
0

1470647704,3955

Օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին կողաշրջվելու դեպքի առնչությամբ կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Աղբյուրը հիշեցնում է, որ ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: