տուն Լուրեր Զինված խմբավորում, Պուտին- Էրդողան հարաբերություններ, Սահմանադրական հանրաքվե. Araratnews.am-ը ամփոփում է շաբաթը (տեսանյութ)

Զինված խմբավորում, Պուտին- Էրդողան հարաբերություններ, Սահմանադրական հանրաքվե. Araratnews.am-ը ամփոփում է շաբաթը (տեսանյութ)

20
0

Անցնող շաբաթվա կարեւորագույն իրադարձություններն է ամփոփում Araratnews.am-ը: Ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներ, խմորումներ իշխանական կուլիսներում, ահաբեկչական խմբավորման բացահայտում, ռուս-թուրքական հարաբարերությունների կտրուկ փոփոփոխություն: Ինչպիսին էր աշխարհը մեկ շաբաթ առաջ: Եվ այսպես շաբաթվա ամփոփումը սկսենք խորհրդարանից: Օրենսդիրներն երկու օր աշխատանքի եկան: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ: Օրակարգում Ազգային վիճակագրական ծառայության գործունեության ամփոփումն էր: Կրքերը քաղաքական թիվ մեկ մարմնում լարվեցին: Գլխավոր դերակատարն էլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր: Վերջինս զայրացել էր ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի վրա, պահանջում էր ազատվել նրանից: ………. ՖԱՖ ճակատի անդամներն էլ պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:Անցնող շաբաթ տեղի ունեցավ հերթական բողոքի երթը դեպի ֆուտբոլի ֆեդերացիա: «Նեմեց հեռացիր» պահանջեցին երթի մասնակիցները: Ռուբեն Հայրապետյանը չհեռացավ, փոխարենը հաջորդ օրն հադես եկավ մամուլի ասուլիսով: Հայրապետյանը շոու որակեց ՖԱՖ-ի ճակատի անդամների պահանջները, խոստանալով գտնել իրական կազմակերպիչներին: ……….. Հաջորդ օրը ԱԱԾ-ն ու Ոստիկանության աշխատակիցները բացահայտեցին զինված խմբավորման: Վաղ առավոտյան մամուլում տեղեատվություն հրապարակվեց, թե Երեւանի Նորք Մարաշում հանցավոր խմբավորում է ձերբակալվել: Ինֆորմացիոն այս արտահոսքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ովքեր էին զինված հանցավոր խմբի անդամները, ինչ էին պլանավորում: Համապատասխան մարմիները չէին շտապում տեղեկատվություն տրամադրել: Միայն օրվա վերջում լրատվամիջոցներում հայտնվեց հանցավոր խմբի վնասազերծման կադրերը: ……. Տեղեկություններն իրարամերժ էին: Ձերբակալվածների թիվն էլ չհստակեցված: Նրանց նկատմամբ դատարանը կիրառեց կալանավորման որոշում: Առայժմ հայտնի է, որ հանցավոր խմբի անդամներից մեկը «Հայոց Վահան» կազմակերպության նախագահ Արթուր Վարդանյանն է: Կալանավորվածների մեջ կան նաեւ կանայք: Ահաբեկիչներ հասարակության մի ստվար զանգված այսպես որակեց նրանց:Որոշ ԶԼՄ-ներ էլ հղում անելով իրենց աղբյուրներին գրեցին, թե հանցավոր խմբի անդմաները պատրաստվում էին հատուկ գործողություններ իրականացնել Ազգային Ժողովում եւ Կառավարությունում: ………. Թերեւս սա էր պատճառը, որ հանցավոր խմբի վնասազերծումից հետո օրենսդիր եւ գործադիր մարմնի շենքերում հսկողությունն ուժեղացավ: Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստում լրագրողներն արձանագրեցին, անվտանգության աշխատակիցների թիվն ավելացել է: Գործադիրի շենքում էլ հայտնվել էին ավտոմատով զինված աշխատակիցներ: …………. Նորք Մարաշում վնասազերծված խմբավորման եւ նրանց հնարավոր գործողություններին շատերն էլ թերահավատորեն վերաբերվեցին: Բեմականացում, շոու որակեցին թերահավատները: Վերջիններիս պատասխանեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: «Կանխվել են հրեշավոր արարքներ», հայտարարեց Հակոբյանը: Ինչու՞ հասարակությունը չի վստահում տեղի ունեցածին, տեսակետներն այս առումով տարբեր են: …………. Երեւանյան իրադարձություններին կանդրադառնանք նաեւ առաջիկա մեր թողարկումներում: Իսկ հիմա ներքաղաքական զարգացումների մասին: Այս շաբաթ էլ Այո-ի եւ Ոչ-ի անդամները հանրապետության շրջաններում քարոզեցին սահմանադրական փոփոխությունները: Ռեալիթի շոուի շրջանակներում օրենսդիր մարմնի ներկայացուցիչները,արտախորհրդարանական ուժերից անդամներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց տեսակետներըը մայր օրենքի փոփոխության հետ կապված: Սահմանադրական փոփոխություններին անդրադարձավ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը: Հրապարակվեց Տեր- Պետրոսյանի հոդվածը: Վերջինս հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը հետ կկանգնի մայր օրենքը փոխելուց: …………. Իսկ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում ամբողջ շաբաթ մնաց ռուս-թուրքական հարաբերությունները: Պուտին- Էրդողան փոխադարձ մեղադրանքներ, հեռակա բանավեճ: ՌԴ նախագահը ռուսական ուղղաթիռի խոցման մեջ մեղադրեց պաշտոնական Անկարային: Էրդողանն էլ հակադարձեց, եթե նորից ռուսական ուղղաթիռը հատի թուրքական սահմանն իրենք կխոցեն: Խոցված ուղղաթիռն ու երբեմնի բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրների ղեկավարների սրտերն էլ զուգահեռ խոցվեցին: Կատարվածից հետո հայաստանյան քաղաքագիտական միտքը սկսեց վերլուծություններ անել: Ինչ ազդեցություն կունենա ռուս- թուրքական լարվածությունը Հայաստանի վրա, մեր երկիրն հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, արձանագրեցին շատերը: Ռուսներն էլ հանկարծ հիշեցին նախորդ դարի ոճրագործությունը: Կրեմլի խոսափողները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայերին հետ վերադարձնել Արեւմտյան Հայաստանը: ………… Իսկ ինչպիսին էր իրավիճակն Արեւելյան Հայաստանի սահմաններում: Հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվում էր, հայկական կողմի համարժեք պատասխանը չէր ուշանում: Անցնող շաբաթվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացրել էինք այսքանը:

Աշխարհում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին շարունակեք հետեւել Araratnews.am-ի միջոցով:

Փայլակ Ֆահրադյան