Զինված անձինք ավելի քան 15 մլն ռուբլի են տարել Աբխազիայի Գագրա առողջարանային քաղաքի «Սբերբանկ»-ի բաժանմունքից:
«Անձը չհաստատված չորս դիմակավոր մարդ ինքնաձիգներով ավազակային հարձակում է գործել Աբխազիայի «Սբերբանկ»-ի Գագրայի բաժանմունքի վրա, և, գողանալով խոշոր գումար, անհետացել մուգ կանաչ գույնի Mercedes ավտոմեքենայով»,- ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, տեղեկացնում է Աբխազիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ Գագրայի ոստիկանության աշխատակիցները գտել են այդ ավտոմեքենան այրված վիճակում, Փսախարա գյուղում.
«Նախնական տվյալներով` հանցագործները կարողացել են տանել 14,4 մլն ռուբլի, 10 հազար եվրո և 4,6 հազար ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարուցված է քրեական գործ: Քննությունը վարում է Գագրայի շրջանի ներքին գործերի վարչությունը: