Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 121 զինծառայող, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 5-ը, որոնցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, 1-ը պայմանագրային, 1-ը՝ աշխարհազորային: 10 զինծառայող էլ գտնվում է ծանր վիճակում, իսկ մյուսները թեթեւ բեկորային վնասվածքներ են ստացել, առաջիկա շաբաթվա ընթացքում կապաքինվեն և կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: