տուն Լուրեր Զիմբաբվեն նոր նախագահ ունի

Զիմբաբվեն նոր նախագահ ունի

94
0

1509295683

Զիմբաբվեի նոր նախագահ Էմերսոն Մնանգագվայի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին. հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով տեղական ZBC հեռուստատեսությանը:

Էմերսոն Մնանգագվան նախկին զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, ում պաշտոնանկ էր արել արդեն նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն  հրաժարական էր ներկայացրել:

Երկրի խորհրդարանին ուղղված նամակում  նա հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում. «Ես` Ռոբերտ-Գաբրիել Մուգաբես, համաձայն Զիմբաբվեի ներկայիս Սահմանադրության 96-րդ կետի, հայտարարում եմ իմ հրաժարականը»: