Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր հրաժարական է ներկայացրել: Երկրի խորհրդարանին ուղղված նամակում նա հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում. «Ես` Ռոբերտ-Գաբրիել Մուգաբես, համաձայն Զիմբաբվեի ներկայիս սահմանադրության 96-րդ կետի, հայտարարում եմ իմ հրաժարականը»: Ինչպես տեղեկացնում ԲԲՍ-ն, ասված է նախագահի նամակում:
Շուրջ 40 տարի Զիմբաբվեն ղեկավարած Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, մինչ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում:
Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել:
Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»: