Վենեսուելայի առողջապահության նախարար Լուիսանա Մելոն հայտնել է, որ երկրում զիկա վիրուսով վարակվածների թիվը հասել է 4700-ի, հաղորդում է RIA Novosti-ն:
Վերջինս նաև հավելել է, որ երկրի իշխանություններն ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները` հիվանդների բուժումն ապահովելու համար:
2015 թվականի ապրիլ ամսից Բրազիլիայում, Հարավային Ամերիկայի մյուս երկրներում նկատվում է զիկա հիվանդության համաճարակային տարածում: Միայն Բրազիլիայում գրանցվել է կես միլիոն դեպք:
Զիկա վիրուսը տարածում են մոծակները: Այն ուղեկցվում է ջերմությամբ, բորբոքված աչքերով ու գլխացավով: Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար: