տուն Լուրեր Զիդանի աշխատանքը շատ տպավորիչ է․ Բեյլ

Զիդանի աշխատանքը շատ տպավորիչ է․ Բեյլ

114
0

79867-9

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը իր կարծիքն է հայտնել թիմի մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքի վերաբերյալ: Նա բարձր է գնահատել Զիդանի մարզչական աշխատանքը, հայտնում է championat.com-ը:

«Զիդանի աշխատանքը շատ տպավորիչ է։ Նա վստահություն է ներշնչել մեր սեփական ուժերի նկատմամբ, և հիմա ցուցադրում ենք այն խաղը, որը ցանկանում էինք։ Աստված տա` շարունակենք նույն ոգով խաղալ ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- հայտարարել է Բեյլը։

Զիդանը «Ռեալը» գլխավորել է Լա Լիգայի 18-րդ տուրից հետո՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին։ Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչում «Ռեալն» այսօր`ապրիլի 26-ին արտագնա խաղ է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին։