Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին նախկինում առաջարկվել է գլխավորել թիմը, սակայն նա հրաժարվել է Պրիմերայի 12-րդ տուրում «Բարսելոնային» «Ռեալի» պարտվելուց հետո (0:4), տեղեկացնում է Championat.com-ը` հղում անելով «El Mundo Deportivo»-ին:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այդ խաղից հետո ֆրանսիացի մասնագետին առաջարկել է դառնալ գլխավոր մարզիչ, սակայն Զիդանն այն ժամանակ չի ընդունել առաջարկը: Նա համաձայնել է աշխատանքի անցնել միայն Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին:
Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երկրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի առաջնությունում` սոսկ մեկ միավորով զիջելով «Բարսելոնային»: Բացի դրանից` թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ուր «Ռեալը» կհանդիպի «Ատլետիկոյին»: Խաղը տեղի կունենա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: