տուն Լուրեր Զիդանը կշարունակի մարզել Մադրիդի «Ռեալը»

Զիդանը կշարունակի մարզել Մադրիդի «Ռեալը»

96
0

294554

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, որ Զինեդին Զիդանը պետք է շարունակի գլխավորել թիմը, հայտնում է Sport.ru-ն:

Ակումբի նախագահը շատ գոհ է Զիդանի աշխատանքից և թիմում նրա շնորհիվ ստեղծված մթնոլորտից:

«Արքայական ակումբի» առաջատարները նույնպես գոհ են Զիդանից, սատարում են գլխավոր մարզչին, հարգում նրա կարծիքը և ցանկանում են, որ Զիդանը շարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում:

Նշենք, որ ֆրանսիացի մարզիչը Մադրիդի «Ռեալը» սկսել է գլխավորել այս տարվա հունվարից և 5 ամսվա ընթացքում կարողացել է թիմը դուրս բերել Չեմպիոնների լիգայի երզափակիչ: