տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն.Կերակրող մոր կրծքի խնամքը

Բժշկի անկյուն.Կերակրող մոր կրծքի խնամքը

125
0

Caucasian mother breast feeding baby boy
Կերակրող մոր պտուկներին ճաքեր են առաջանում կրծքով կերակրելու շրջանում սխալ խնամքի պատճառով: Դրանից խուսափելու համար որոշ պայմաններին հետևելով, կարելի է նման երևույթներից զերծ մնալ: Նախ`
-կուրծքը պետք է շատ մաքուր պահել,
-պտկի ախտահանման նպատակով չի կարելի է սպիրտ պարունակող լուծույթ կիրառել , քանի որ դա չորացնում է մաշկը,
-փափկացնելու համար կարելի է լանոլինի հիմքով քսուկներ գործածել, քանի որ մյուսները ոչ միայն երեխայի մոտ ալերգիայի առաջացման, այլև մարսողության խանգարման կարող է հանգեցնել: Քսուքը պետք է կիրառել կերակրումից հետո, որ մինչև հաջորդ կերակրման պահն այն մասամբ հասցրած լինի ներծծվել, իսկ մնացածն էլ լվանալ:
-կրծկալի մեջ բամբակյա փափուկ ներդիրներ դնել պտկի շրջանում ու փոխել ինքնաբեր կաթնահոսության ժամանակ, քանի որ գերխոնավությունը կարող է մաշկի վնասման հանգեցնել ու ախտածին մանրէների բազմացման նպաստավոր միջավայր ստեղծել: