«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես հայտարարվում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքում, պորտուգալացի մասնագետը հեռացել է պաշտոնից։ Նշվում է, որ մոտ ապագայում ակումբը կհայտարարի նոր ժամանակավոր մարզչի անունը, որը կաշխատի մինչեւ մրցաշրջանի ավարտը։
«Ակումբը կուզեր շնորհակալություն հայտնել Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար եւ ապագայում մաղթել նրան հաջողություններ։ Մոտ ապագայում կհայտարարվի նոր ժամանակավոր պաշտոնակատարի անունը, մինչ ակումբը նոր մարզչի որոնումները կսկսի»,- ասված է «ՄՅու»-ի հայտարարությունում։
55-ամյա պորտուգալացին գլխավորել է մակունիացիներին 2016 թվականից։ Այս մրցաշրջանում ակումբը ցուցադրում է վատագույն արդյունքները՝ գրանցված վերջին 28 տարվա ընթացքում, զբաղեցնելով Անգլիայի առաջնության 6-րդ հորիզոնականը։