տուն Լուրեր Ժողովուրդն է իշխանության ընդդիմությունը. Ռուբիկ Հակոբյան

Ժողովուրդն է իշխանության ընդդիմությունը. Ռուբիկ Հակոբյան

120
0

20131004083337Ruben-Hakobyan_11

Մարտի 1-ին «Ժառանգությունը»  կմեկնի Հայաստանի հյուսիարևելյան շրջաններ և այնտեղ տարբեր հանդիպումներ կունենա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով իրենց մասնակցությանը` մարտի 1-ին ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հրավիրած հանրահավաքին`  ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը. «Ովքեր մեզ հետ չեն լինի կմասնակցեն մարտի 1-ին ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հրավիրած հանրահավաքին»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, խոսելով Հայաստանում տիրող ներկա իրավիճակից, նշեց, որ երկիրն, իրոք, լուրջ քաղաքական ճգնաժամ է ապրում:

«Իշխանությունները գտնում են, որ ընդդիմությունն է մեղավոր, բայց այդպես չէ. իրենք պետք է հասկանան, որ իրենց ընդդիմությունը ժողովուրդն է, պետք է գիտակցեն»,- ասաց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ ժողովուրդը հավաքվում է ընդդեմ իշխանության:

Իսկ ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ընդդիմության հաղթանակած դուրս գալուն, Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բոլորն էլ պարտվել են, պարտվել է ժողովուրդը:

Հարցին, թե հրավեր ստացել են մասնակցելու ԲՀԿ-ի առաջիկա համագումարին, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք հրավեր դեռևս չեն ստացել, իսկ թե ինչ սպասելինքներ կան, պետք է սպասել: