տուն Լուրեր Ժողովուրդը Ձեր ազնիվ խոսքին չի հավատում. Թևան Պողոսյանը՝ Վախթանգ Միրումյանին

Ժողովուրդը Ձեր ազնիվ խոսքին չի հավատում. Թևան Պողոսյանը՝ Վախթանգ Միրումյանին

137
0

Tevan-Pogosyan_10

«Շրջանառության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը շարունակվում է Ազգային Ժողովում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, փորձելով հետևել Գալուստ Սահակյանի խորհրդին, խոսեց, որ օրենքը կասեցման մասին է: «Արդեն 7 ամիս է, ինչ գնում է այս գործընթացը, այնպես որ կաշխատեմ ուշադրությունս սևեռել գործընթացի վրա: Պարոն Միրումյան, ես գիտեմ որ ամենահեշտ գործը Ձերն է լինելու: Վերջում Դուք գալու եք ասեք՝ ես բոլորիդ ասածները հաշվի կառնեմ: Ժամանակը կասեցրեք՝ ես 6 ամիս կաշխատեմ դրա վրա: Պատասխանը մոտավորապես դրա նման է լինելու, պարզապես բառերն են մի քիչ ուրիշ լինելու: Ի վերջո, մի իրավիճակ է ստեղծվելու, երբ բոլորս պետք է կողմ քվեարկենք: Եթե հանկարծ դեմ էլ քվեարկենք, ապա կասեք՝ տեսաք այս պատգամավորները դեմ են, որ մեր ժողովուրդը ավելի լավ աշխատի: Այս ամեն ինչը պատկերացնելով, երեկ երկու հարց եմ ձեզ տվել. որոնք են եղել այն սխալները, որոնք ամբողջ 120 օր մինչև այս հետաձգման գործընթացը չի բավականացրել կյանքի կոչելու մի օրենք, որն ընդունվել էր: Այստեղ կապ չունի, թե ինչ օրենք է, հարցը նրանում է կայանում, որ գործադիր մարմինը եղել է նախաձեռնողը մի օրենսդրական բարեփոխման: Բարեփոխումը մի գործընթաց է, որն արվում է ժողովրդի բարելավման համար, և դա չի իրագործվել: Հիմա դուք 120 օր աշխատել եք ու հետագայի համար դասեր չեք քաղել: Չի լինի երևի, որ դուք ասեք, որ 40 հազար մարդիկ ճիշտ էին, իսկ ձեր նախարարությունում աշխատող 2-3 հազարը մեղավոր են, որ այս գործընթացը չի իրականացել: Միգուցե այս ժողովրդին պետք չէր այն քննարկումները, որոնք դուք իրականացրել եք: Այ ինչպե՞ս կարող եք մյուս անգամ աշխատել, որ այդ 120 օրերը բավականացնեն ձեր գործը կատարելու համար:

Երկրորդ հարցս վերաբերվում էր «Ձեր կարծիքին և Ձեր վերաբերմունքին»: Այ կարո՞ղ եք ասել Ձեր կածիքն ու Ձեր վեր վերաբերմունքի պատճառը, որը չբավարարեց մյուս կողմին: Էդ մարդկանց կողմից բարձրացրած հարցերը չէիք իմանո՞ւմ: Վսահ եմ, որ հարկային համակարգի բոլոր խնդիրները Ձեզանից ավելի լավ որևէ մեկը չգիտի: Չեմ կասկածում, որ լավագույնն եք, սակայն, որևէ բան դեռ չեք արել ընդունված օրենքի լրացումների համար: Ի վերջո, մենք դառնալու ենք մի երկիր, որը իր ֆինանսական խնդիրները կամ հետաձգում է, կամ կասեցնում է, կամ էլ չեղյալ է համարում: Հիմա մենք ո՞նց վստահենք Ձեզ: Հիմա մեր հասարակությունը Ձեր ասած ամեն մի ազնիվ խոսքին արդեն չի հավատում: Հիմա Դուք ուժեղի դեմ եք պայքարում, թե ՓՄՁ-ների դեմ՝ բոլորին է ակնհայտ է»: