Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են: Գյուղացիները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Նշենք, որ Արշալույսը Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղն է, իսկ գյուղապետն էլ վերջինիս եղբոր որդին, սակայն նրանց միջև շփում չկա: Նշենք, որ Արշալույսն ունի 3100 ընտրող: Երեկ ևս Արշալույսում բողոքի ակցիա էր, որին մոտ 50 մարդ էր մասնակցում: Ցույցի ժամանակ նրանք տարբեր մեղադրանքներ հնչեցրեցին գյուղապետի հասցեին՝ խոսելով նաև վախի մթնոլորտի մասին: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: