տուն Մամուլ «Ժողովուրդ». Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, և...

«Ժողովուրդ». Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, և աճուրդը չի կայացել

70
0

joxovurd46

«Տևական ժամանակ է, ինչ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքն հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին հերթական անգամ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, և աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։

 

Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Այս անգամ ընկերության գույքը՝ հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով։ Պարզվում է՝ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաև՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին։ Ի դեպ, Համբարձումյանին պատկանող այդ ընկերությունը զբաղվում էր հացի և խմորեղենի արտադրությամբ ու ժամանակին համարվում էր խոշոր արտադրող»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։