«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը եկող շաբաթ այցելելու Է Սյունիքի մարզ, որտեղ արդեն սկսել են պատրաստվել նրա այցին։ Ըստ ամենայնի, այցելության հիմնական թիրախը լինելու Է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և նա հենց տեղում մարզի իշխանական օղակներին ու ՀՀԿ-ի մարզային կառույցին «բացատրելու» է, թե նրանցից ինչ է ակնկալում։ Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը նաև ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է, իր հերթին պատրաստվում է այդ այցին։
Նա փորձում է մարզում եղած առօրյա բոլոր խնդիրները լուծել, որպեսզի Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ սյունեցիների կողմից բողոքներ չլինեն։ Ավելին՝ Խաչատրյանին զգուշացվել է, որ նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի մարդիկ իրենց բողոքներով չմոտենան Սերժ Սարգսյանին։ Երեկ փորձեցինք այս առնչությամբ Սուրիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։