տուն Լուրեր «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին դրամանենգների բանդայի հետ

«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին դրամանենգների բանդայի հետ

70
0

«Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պատմել է, թե բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին` մեկ տարի առաջ պարտքատերերը առևանգել են այդ պարտքի պատճառով` պահանջելով վերադարձնել գումարները: Բայց առևանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք և թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է:

Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել: Թե ինչ կապ կարող է ունենալ Նարեկ Սարգսյանն այս խմբի հետ, դժվար է ասել: Բայց լուրջ կասկածներ կան, որ դրամանենգների թիկունքում հասարակ մարդիկ չեն եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: