տուն Մամուլ «Ժողովուրդ». ՀՔԾ ղեկավարությունը որոշել է աշխատավայրում «տնավորվել»

«Ժողովուրդ». ՀՔԾ ղեկավարությունը որոշել է աշխատավայրում «տնավորվել»

83
0

l_3.thumb

««Ժողովուրդ»–ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այս տարվա նոյեմբերի վերջին պայմանագիր է կնքել «Դելտա-Դայանա» ընկերության հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ հատուկ քննչական ծառայությունը գնել է 3 փոշեկուլ և 2 սառնարան։ Փոշեկուլներից յուրաքանչյուրը արժի 85 հազար դրամ, իսկ սառնարաններից մեկը՝ 300 հազար, մյուսը՝ 200 հազար դրամ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՔԾ ղեկավարությունը որոշել է աշխատավայրում «տնավորվել»։ Մնում է մի երկու հատ էլ երկտեղանոց մահճակալ, խոհանոցի կահույք գնեն ու հանգիստ ապրեն։ Ապրուստը՝ ձրի, «տունը»՝ տաք»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։