««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության Նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը։ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում Է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար։ Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել Էր, որ կփոխի գույները։ Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում Է իր համար աշխատանքային, պարզ գույներով»։ Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր Է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեև Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք։ Լևոն Սկրտչյանն Էլ զբաղեցնում Է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված և կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն Է, քանի որ նախկին «տերը» այդպես Էլ չհասցրեց այն վայելել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։