«ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա ապրիլի 10-ի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի որոշմամբ՝ Արագած Ախոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը: Ի դեպ, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 28-ին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է բերվել «Ամերիաբանկը»: Խոսքը շուրջ 10 հազար դոլար պարտքի մասին է, որը նախկին պատգամավորին տրվել է դեռևս 2012 թվականին՝ 17 տոկոս տոկոսադրույքով:
Նշենք, որ բացի «Ամերիաբանկից», Ախոյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նաև «Արդշինբանկը», կրկին վարկային պարտավորությունները չմարելու պատճառով: Արագած Ախոյանը, հիշեցնենք, զբաղվում է շինարարական բիզնեսով:
Նա ժամանակին լքեց ԲՀԿ-ն, հետո ԱԺ վերջին ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ
ցուցակով, սակայն չընտրվեց, ինչպես և ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ ռեյտինգային ցուցակում հանգրվանած մյուս նախկին պատգամավորները»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: